ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Արփի լճի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ախուրյանի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ազատի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Մարմարիկի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ազատի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ապարանի ջրամբար

ջրամբար

 
+ կմ

ջրանցք և ոռոգման համակարգ

 
+

տարիների փորձ

 
/7

ջրաչափական դիտակետերի հսկում

 
ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Պատմություն

Ընկերությունը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի թիվ 164 որոշման համաձայն «Ոռոգում-Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման թիվ` 286.140.000377 գրանցման օրը` 27 հոկտեմբերի 1994թ., վկայական 01 Ա 003206) առանձնացման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է դրա իրավահաջորդը՝ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:

Ընկերությունը հանդիսանում է «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 17.05.2006թ., գրանցման թիվը 222.120.00619 վկայական N03Ա 071489, գտնվելու վայրը՝ Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Ավագյան փող., թիվ 40) իրավահաջորդը փոխանցման ակտին համապատասխան:

Ընկերությունը ՀՀ Կառավարության 2012թ. նոյեմբերի 29-ի «Գույք հանձնելու և «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» ու «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» թիվ 1512-Ա որոշման համաձայն վերակազմակերպվել է՝ «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 17.05.2006թ., պետական գրանցման համար՝ 222.120.00618, հարկ վճարողի հաշվառման համար՝ 07403997) նրան միացման ճանապարհով և հանդիսանում է նրա իրավահաջորդ՝ փոխանցման ակտին համապատասխան:

ՀՀ Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 1207-Ա որոշման համաձայն «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման թիվ՝ 222.120.00616, գրանցման օրը՝ 17.05.2006թ., ՀՎՀՀ 04417934) վերակազմակերպվել է՝ Ընկերությանը միացման ձևով և հանդիսանում է «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ- ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:

«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Սևան-Հրազդանյան ջրառ» փակ բաժնետիրական ընկերության անվանահաջորդը (իրավահաջորդը):

Նորություններ

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում
05.05.2025

«Ջրառ» ՓԲԸ

«Ջրառ» ՓԲԸ մասնակցեց Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված շաբաթօրյակին:

«Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցներով մեր նպատակը նույնն էր՝ նպաստել մեր քաղաքի մաքրությանը և բարեկարգությանը։

Մաքուր միջավայրը մեր առողջության և բարեկեցության կարևոր պայմաններից է, իսկ նման համատեղ միջոցառումները հիանալի հնարավորություն են հիշեցնելու, որ յուրաքանչյուրի ներդրումը ունի մեծ արժեք։

Շարունակելու ենք ակտիվ մասնակցել նման նախաձեռնություններին՝ մեր քաղաքը ավելի գեղեցիկ և մաքուր դարձնելու նպատակով։

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում
18.04.2025

Ազատի առաջին աստիճանի պոմպակայան

Ընթանում են Ազատի առաջին աստիճանի տնտեսության վերանորոգման և կարգավորման աշխատանքները։

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում
18.04.2025

Ախուրյանի ջրամբար

     «Ջրառ» ՓԲԸ-ն կատարել է աշխատանքային այց Ախուրյանի ջրամբար՝ տեղում դիտարկելու ջրհեռ կառուցվածքի վիճակը։ Այցի նպատակն էր գնահատել ջրհեռ կառուցվածքի տեխնիկական վիճակը, ինչպես նաև քննարկել դրա արդյունավետ և անվտանգ շահագործման հնարավորությունները։

     «Ջրառ» ՓԲԸ-ն կարևորում է ջրամբարների վերահսկողությունը, հիդրոտեխնիկական կառուցվածքի ու պարբերական մշտադիտարկումը՝ ջրային ռեսուրսների կայուն կառավարման և տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով։
     Բացի մասնագիտական դիտարկումներից ջրթափը հանդիսանում է բացառիկ գեղեցիկ երևույթ։

Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․