ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ազատի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Մարմարիկի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ազատի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ապարանի ջրամբար

ջրամբար

 
+ կմ

ջրանցք և ոռոգման համակարգ

 
+

տարիների փորձ

 
/7

ջրաչափական դիտակետերի հսկում

 
ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Պատմություն

Ընկերությունը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի թիվ 164 որոշման համաձայն «Ոռոգում-Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման թիվ` 286.140.000377 գրանցման օրը` 27 հոկտեմբերի 1994թ., վկայական 01 Ա 003206) առանձնացման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է դրա իրավահաջորդը՝ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:

Ընկերությունը հանդիսանում է «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 17.05.2006թ., գրանցման թիվը 222.120.00619 վկայական N03Ա 071489, գտնվելու վայրը՝ Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Ավագյան փող., թիվ 40) իրավահաջորդը փոխանցման ակտին համապատասխան:

Ընկերությունը ՀՀ Կառավարության 2012թ. նոյեմբերի 29-ի «Գույք հանձնելու և «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» ու «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» թիվ 1512-Ա որոշման համաձայն վերակազմակերպվել է՝ «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 17.05.2006թ., պետական գրանցման համար՝ 222.120.00618, հարկ վճարողի հաշվառման համար՝ 07403997) նրան միացման ճանապարհով և հանդիսանում է նրա իրավահաջորդ՝ փոխանցման ակտին համապատասխան:

ՀՀ Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 1207-Ա որոշման համաձայն «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման թիվ՝ 222.120.00616, գրանցման օրը՝ 17.05.2006թ., ՀՎՀՀ 04417934) վերակազմակերպվել է՝ Ընկերությանը միացման ձևով և հանդիսանում է «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ- ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:

«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Սևան-Հրազդանյան ջրառ» փակ բաժնետիրական ընկերության անվանահաջորդը (իրավահաջորդը):

Նորություններ

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում
17.02.2025

Ստորին Հրազդանի ջրանցք

          Ս.թ.-ի փետրվարի 13-ի ժամը 21.00-ի մոտակայքում անհայտ ջրօգտագործողներ բացել են Քասախի դոտացիոն ջրանցքի գլխամասային հանգույցի փականները և քանդելով հողապատնեշը մոտ 500 լ/վրկ ջուր են բաց թողել ջրանցք՝ որտեղ կատարվում էին կապիտալ վերանորոգման աշխատանքներ։ Արդյունքում ջուրն իր հետ բերել է մեծ քանակությամբ տիղմ և բերվածքներ՝ վնասելով ջրանցքի հատակին նոր իրականացված մոտ 300 գծմ բետոնային հատվածները և  խոռոչների լցափակման զանգվածները:

Նշված երևույթը բերում է լրացուցիչ ծավալային աշխատանքների կատարման:

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում
07.02.2025

Ստորին Հրազդան ջրանցք

Շարունակվում են Ստորին Հրազդան ջրանցքի հիմնանորոգման և մաքրման աշխատանքները։

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում
07.01.2025

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

🎄Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Թող 2025 թվականը լինի խաղաղության, համերաշխության, նորանոր ձեռքբերումների ու անսպառ հաջողությունների տարի։

Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․