
Պատմություն
Ընկերությունը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի թիվ 164 որոշման համաձայն «Ոռոգում-Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման թիվ` 286.140.000377 գրանցման օրը` 27 հոկտեմբերի 1994թ., վկայական 01 Ա 003206) առանձնացման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է դրա իրավահաջորդը՝ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:
Ընկերությունը հանդիսանում է «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 17.05.2006թ., գրանցման թիվը 222.120.00619 վկայական N03Ա 071489, գտնվելու վայրը՝ Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Ավագյան փող., թիվ 40) իրավահաջորդը փոխանցման ակտին համապատասխան:
Ընկերությունը ՀՀ Կառավարության 2012թ. նոյեմբերի 29-ի «Գույք հանձնելու և «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» ու «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» թիվ 1512-Ա որոշման համաձայն վերակազմակերպվել է՝ «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 17.05.2006թ., պետական գրանցման համար՝ 222.120.00618, հարկ վճարողի հաշվառման համար՝ 07403997) նրան միացման ճանապարհով և հանդիսանում է նրա իրավահաջորդ՝ փոխանցման ակտին համապատասխան:
ՀՀ Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 1207-Ա որոշման համաձայն «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման թիվ՝ 222.120.00616, գրանցման օրը՝ 17.05.2006թ., ՀՎՀՀ 04417934) վերակազմակերպվել է՝ Ընկերությանը միացման ձևով և հանդիսանում է «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ- ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:
«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Սևան-Հրազդանյան ջրառ» փակ բաժնետիրական ընկերության անվանահաջորդը (իրավահաջորդը):
Ջրամբարներ և ջրանցքներ
Նորություններ

Ապարանի ջրամբար
Կատարվում են Ապարանի ջրամբարի ելքամասի ջրաչափական դիտակետի մաքրման աշխատանքները

Ապարանի ջրամբար
Կատարվում են Ապարանի ջրամբարի հարամիների փակման աշխատանքները։

Ռանչպարի առաջին աստիճանի պոմպակայան
Էլեկտրաէներգիայի վթարային անջատման հետևանքով խափանում է տեղի ունեցել Մխչյանի առաջին աստիճանի պոմպակայանի ճնշումային խողովակաշարերում։ Ներկա պահին իրականացվում են վերանորոգման աշխատանքներ։