Ֆինանսահաշվային բաժնի պետի տեղակալ - Գլխավոր հաշվապահ

 

«Ջրառ»ՓԲԸ-ի ֆինանսահաշվային բաժնում առկա թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով կարող են դիմել համապատասխան որակավորում ունեցող մասնագետները։

 

ՖԻՆԱՆՍԱՀԱՇՎԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ – ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Թեկնածուին ներկայացվող պահանջները

  1. Բարձրագույն կրթություն՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսների, տնտեսագիտության մասնագիտությամբ։

  2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված գործող փորձագետ հաշվապահի և աուդիտորի լիցենզիա։

  3. Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ աուդիտի ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ փորձագետ հաշվապահի և աուդիտորի պաշտոնում։

  4. ՀՀ հարկային օրենսգրքի, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի, աշխատանքային, քաղաքացիական և ֆինանսական ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի իմացություն։

  5. Հաշվապահական հաշվառման ազգային և միջազգային չափանիշների, ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման կանոնների իմացություն։

  6. Հաշվապահական և ֆինանսական ծրագրերի (AS Accountant, 1C կամ համարժեք այլ ծրագրեր), ինչպես նաև Microsoft Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն։

  7. Ֆինանսական վերլուծությունների, բյուջետավորման, ֆինանսական պլանավորման և դրամական հոսքերի կառավարման հմտություններ։

  8. Կազմակերպչական, ղեկավարողական, վերլուծական և հաղորդակցման հմտություններ։

  9. Հայերեն լեզվի գերազանց իմացություն, իրավական և ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն։

  10. Հաշվապահական կամ ֆինանսական գործունեության ոլորտում դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չհանված դատվածության բացակայություն։

Պաշտոնի հիմնական գործառույթները

  • կազմակերպել և վերահսկել Ընկերության հաշվապահական հաշվառման վարումը,

  • ապահովել ֆինանսական, հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը,

  • վերահսկել ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվառման ճշտությունը,

  • մասնակցել ֆինանսական պլանների, բյուջեների և ֆինանսական հաշվետվությունների կազմմանը,

  • Ֆինանսահաշվային բաժնի պետի բացակայության ընթացքում իրականացնել նրա լիազորությունները,

  • ապահովել հաշվապահական ծառայության աշխատակիցների աշխատանքների համակարգումը,

  • համագործակցել վերահսկող, հարկային, աուդիտորական և այլ լիազորված մարմինների հետ,

  • ապահովել ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և ֆինանսական կարգապահության պահպանումը։

Աշխատավարձ

Աշխատավարձը սահմանվում է ըստ հաստիքացուցակի։

Աշխատանքի վայրը

ՀՀ քԵրևան, Կենտրոն վարչական շրջան, Վարդանանց փակուղի 8

Աշխատանքի տեսակը

Լրիվ դրույք։

 

Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․