ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ազատի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Արփի լճի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ախուրյանի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Մարմարիկի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ազատի ջրամբար

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Ապարանի ջրամբար

ջրամբար

 
+ կմ

ջրանցք և ոռոգման համակարգ

 
+

տարիների փորձ

 
/7

ջրաչափական դիտակետերի հսկում

 
ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում

Պատմություն

Ընկերությունը ստեղծվել է ՀՀ Կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի թիվ 164 որոշման համաձայն «Ոռոգում-Ջրառ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման թիվ` 286.140.000377 գրանցման օրը` 27 հոկտեմբերի 1994թ., վկայական 01 Ա 003206) առանձնացման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է դրա իրավահաջորդը՝ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան:

Ընկերությունը հանդիսանում է «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 17.05.2006թ., գրանցման թիվը 222.120.00619 վկայական N03Ա 071489, գտնվելու վայրը՝ Վայոց Ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Ավագյան փող., թիվ 40) իրավահաջորդը փոխանցման ակտին համապատասխան:

Ընկերությունը ՀՀ Կառավարության 2012թ. նոյեմբերի 29-ի «Գույք հանձնելու և «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» ու «ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպելու մասին» թիվ 1512-Ա որոշման համաձայն վերակազմակերպվել է՝ «ԴԵԲԵԴ-ԱՂՍՏԵՎ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցված է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 17.05.2006թ., պետական գրանցման համար՝ 222.120.00618, հարկ վճարողի հաշվառման համար՝ 07403997) նրան միացման ճանապարհով և հանդիսանում է նրա իրավահաջորդ՝ փոխանցման ակտին համապատասխան:

ՀՀ Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 1207-Ա որոշման համաձայն «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ-ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունը (գրանցման թիվ՝ 222.120.00616, գրանցման օրը՝ 17.05.2006թ., ՀՎՀՀ 04417934) վերակազմակերպվել է՝ Ընկերությանը միացման ձևով և հանդիսանում է «ԱԽՈՒՐՅԱՆ-ԱՐԱՔՍ- ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:

«Ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «Սևան-Հրազդանյան ջրառ» փակ բաժնետիրական ընկերության անվանահաջորդը (իրավահաջորդը):

Նորություններ

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում
19.03.2026

«Ջրառ» ՓԲԸ

     Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակներում՝ ոռոգման շրջանի մեկնարկին ընդառաջ, «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են ջրանցքների մաքրման և վերանորոգման աշխատանքներ։

    Աշխատանքների շրջանակներում կատարվում են ջրանցքների հուների մաքրում,ինչպես նաև վնասված հատվածների վերականգնում, պոմպակայանների և ճնշումային խողովակաշարերի, սարքավորորւմների տեխնիկական զննում, կարգաբերում, ինչպես նաև մաշված և վնասված հանգույցների վերանորոգում և փոխարինում։

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում
27.02.2026

«Ջրառ» ՓԲԸ

   Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակում «Ջրառ» ՓԲԸ-ն մեկնարկել է Արզնի–Շամիրամի, Արտաշատի մայր ջրանցքների, Ստորին Հրազդանի ջրանցքի, Թալինի և Արմավիրի ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման լայնածավալ աշխատանքներ։

   Աշխատանքների շրջանակում կատարվում են ջրանցքների հուների մաքրում՝ կուտակված նստվածքներից, աղբից և այլ խոչընդոտներից։ Վերանորոգվում են ջրանցքների վնասված հատվածները և բետոնապատ մակերեսները, ինչպես նաև վերականգնվում և ամրացվում են ենթակառուցվածքները։

   Միջոցառումները միտված են ջրանցքների թողունակության բարձրացմանը, հնարավոր վթարային իրավիճակների կանխարգելմանը և ոռոգման համակարգերի անխափան շահագործման ապահովմանը ոռոգման շրջանին ընդառաջ։

ՋՐԱՌ ՓԲԸ - Ոռոգման ջրի մատակարարում
26.02.2026

Ռանչպարի առաջին և երկրորդ աստիճանի պոմպակայաններ

   «Ջրառ» ՓԲԸ-ում շարունակվում են ոռոգման սեզոնին ընդառաջ իրականացվող գարնանային նախապատրաստական աշխատանքները։ Այժմ ընթանում են Ռանչպարի առաջին և երկրորդ աստիճանի պոմպակայանների կոմպենսատորների վերանորոգման աշխատանքներ։

   Վերանորոգման աշխատանքները միտված են սարքավորումների տեխնիկական վիճակի բարելավմանը և համակարգի կայուն աշխատանքի ապահովմանը՝ կանխելով հնարավոր խափանումները և ապահովելով սեզոնային ծանրաբեռնվածությանը լիարժեք պատրաստվածություն։

Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․