Արփի լճի ջրամբար
Արփի լճի ջրամբարը տեղակայված է Շիրակի մարզի հյուսիս-արևմտյան մասում՝ Շուրաբադ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1951թ․-ից։ Ջրի հայելու մակերեսը կազմում է 22 կմ2, ծավալը՝ 105 մլն․ մ3։
Ջրամբարից սնուցվում են Շիրակի հարթավայրի ոռոգման համակարգերը և համալրում է Ախուրյանի ջրամբարը։