Ազատի ջրամբար
Ազատի ջրամբարը տեղակայված է Արարատի մարզի Զովաշեն գյուղից 1կմ հեռավորության վրա՝ հյուսիս-արևելյան մասում, Ազատ գետի վրա, որը սկիզբ է առնում Գեղամա լեռների արևելյան լանջերից։ Շահագործման է հանձնվել 1976թ․-ից։
Ջրի հայելու մակերեսը կազմում է 2,85 կմ2, ծավալը՝ 70 մլն․ մ3։ Ջրամբարից սնուցվում են Դվինի ջրանցքը և Ազատի 4-րդ աստիճանի պոմպակայանները։