Դավիթ-Բեկի ջրամբար
Դավիթ-Բեկի ջրամբարը տեղակայված է Սյունիքի մարզի հարավ-արևելյան մասում՝ Կաշունի գետի վրա, 36 կմ Կապան քաղաքից հեռու։ Շահագործման է հանձնվել 1988թ․-ից։
Ջրի հայելու մակերեսը կազմում է 0,26 կմ2, ծավալը՝ 3,2 մլն․ մ3։ Ջրամբարից սնուցվում է Դավիթ-Բեկի ոռոգման համակարգը։