Հեր-Հերի ջրամբար
Հեր-Հերի ջրամբարը տեղակայված է Վայոց ձորի մարզի Հեր-Հեր գետի վրա՝ 9 կմ Հեր-Հեր գյուղից հեռու։ Շահագործման է հանձնվել 1993թ․-ից։
Ջրի հայելու մակերեսը կազմում է 1,15 կմ2, ծավալը՝ 26 մլն․ մ3։ Ջրամբարը սպասարկում է մանր հիդրոէլեկտրակայանների։