Ջողազի ջրամբար
Ջողազի ջրամբարը տեղակայված է ՀՀ Տավուշի մարզում, Ադրբեջանի սահմանին կից, Ոսկեպար և Ջողազ գետերի միախառնման վայրի մոտ՝ Բերքաբեր համայնքի (աջ ափ) սահմանահատվածում։
Շահագործման է հանձնվել 1979թ․-ից։ Ջրի հայելու մակերեսը կազմում է 2,14 կմ2, ծավալը՝ 45 մլն․ մ3։ Ոռոգման համակարգերը չեն գործում, քանի որ գտնվում են սահմանային գոտում։