Մարմարիկի ջրամբար
Մարմարիկի ջրամբարը տեղակայված է ՀՀ Կոտայքի մարզի Արտավազ գյուղից 0,5կմ հեռավորության վրա (Հրազդան քաղաքից՝ 25կմ, Երևան քաղաքից՝ 80կմ) Մարմարիկ գետի հունում։ Շահագործման է հանձնվել 1975թ․-ից։
Ջրի հայելու մակերեսը կազմում է 1,2 կմ2, ծավալը՝ 24,2 մլն․ մ3։ Ջրամբարից սնուցվում է Հրազդանի ոռոգման համակարգը և ջրալրում է Հրազդան գետին։