24.12.2025

        Ավարտական փուլում են Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի 403 գծամետր հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Սույն թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, ջրանցքի տարածքում տեղի է ունեցել արտագնա խորհրդակցություն՝ «Ջրառ» ՓԲԸ-ի, կապալառու «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ-ի, ինչպես նաև նախագծող և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել է ջրանցքի հատակի շուրջ 200 գծամետր հատվածում առկա անհարթությունների վերացման հարցը։ Քննարկման արդյունքում ընդունվել է դրական որոշում՝ աշխատանքները մինչև տարեվերջ ավարտելու ակնկալիքով։

Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․