Ազատի բարձրաստիճան պոմպակայան
06.02.2026
«Ջրառ» ՓԲԸ-ում իրականացվում են Ազատի բարձրաստիճան պոմպակայանի գարնան նախապատրաստական աշխատանքները։ Աշխատանքների շրջանակում կատարվում են սարքավորումների տեխնիկական զննում, ընթացիկ սպասարկում և անհրաժեշտ կարգաբերումներ՝ պոմպակայանի անխափան ու արդյունավետ շահագործումն ապահովելու նպատակով։ Ձեռնարկվող միջոցառումները միտված են գարնանային շրջանին համակարգի լիարժեք պատրաստվածության ապահովմանը։