23.02.2026

      Այսօր տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի կազմավորման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որի ընթացքում ամփոփվեցին ոլորտում գրանցված ձեռքբերումներն ու ընդգծվեց ոլորտի զարգացման կարևորությունը հանրապետության համար և ջրային ռեսուրսների առավել արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը։

      Հոբելյանական միջոցառման ընթացքում ՀՀ վարչապետի կողմից պարգևատրվեցին մի շարք աշխատակիցներ, որոնց թվում էր նաև «Ջրառ» ՓԲԸ-ի «Ջրամբարների շահագործման» բաժնի պետ Ռուբիկ Անդրեասյանը, ով պարգևատրվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով։ Ռ. Անդրեասյանն արդեն շուրջ 50 տարի իր մասնագիտական գործունեությունը նվիրել է ջրային տնտեսության ոլորտին։ Իր երկարամյա աշխատանքի ընթացքում նա դրսևորել է բարձր պատասխանատվություն, մասնագիտական նվիրվածություն և կազմակերպչական կարողություններ։

Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․