27.02.2026

   Գարնան նախապատրաստական աշխատանքների շրջանակում «Ջրառ» ՓԲԸ-ն մեկնարկել է Արզնի–Շամիրամի, Արտաշատի մայր ջրանցքների, Ստորին Հրազդանի ջրանցքի, Թալինի և Արմավիրի ոռոգման համակարգերի մաքրման և վերանորոգման լայնածավալ աշխատանքներ։

   Աշխատանքների շրջանակում կատարվում են ջրանցքների հուների մաքրում՝ կուտակված նստվածքներից, աղբից և այլ խոչընդոտներից։ Վերանորոգվում են ջրանցքների վնասված հատվածները և բետոնապատ մակերեսները, ինչպես նաև վերականգնվում և ամրացվում են ենթակառուցվածքները։

   Միջոցառումները միտված են ջրանցքների թողունակության բարձրացմանը, հնարավոր վթարային իրավիճակների կանխարգելմանը և ոռոգման համակարգերի անխափան շահագործման ապահովմանը ոռոգման շրջանին ընդառաջ։

Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․