«Ջրառ» ՓԲԸ
Ջրառ ՓԲԸ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ գարնանային նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, համակարգման գործընթացի վերաբերյալ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մեկնարկած աշխատանքների ընթացքը, դրանց ժամանակացույցին համապատասխան իրականացումը, վերահսկողության և մշտադիտարկման մեխանիզմները։
Անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական հարցերին, առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին՝ ոլորտի պատասխանատու ստորաբաժանումներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետ և ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով։
Խորհրդակցությունը նպատակ ուներ ապահովել աշխատանքների համակարգված կազմակերպումը, դրանց ընթացքի օպերատիվ վերահսկողությունը և գարնանային ոռոգման սեզոնին պատշաճ պատրաստվածությունը։