Ռանչպարի առաջին և երկրորդ աստիճանի պոմպակայաններ
26.02.2026
«Ջրառ» ՓԲԸ-ում շարունակվում են ոռոգման սեզոնին ընդառաջ իրականացվող գարնանային նախապատրաստական աշխատանքները։ Այժմ ընթանում են Ռանչպարի առաջին և երկրորդ աստիճանի պոմպակայանների կոմպենսատորների վերանորոգման աշխատանքներ։
Վերանորոգման աշխատանքները միտված են սարքավորումների տեխնիկական վիճակի բարելավմանը և համակարգի կայուն աշխատանքի ապահովմանը՝ կանխելով հնարավոր խափանումները և ապահովելով սեզոնային ծանրաբեռնվածությանը լիարժեք պատրաստվածություն։