Ֆինանսահաշվային բաժնի պետի տեղակալ - Գլխավոր հաշվապահ
«Ջրառ»ՓԲԸ-ի ֆինանսահաշվային բաժնում առկա թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով կարող են դիմել համապատասխան որակավորում ունեցող մասնագետները։
ՖԻՆԱՆՍԱՀԱՇՎԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ – ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Թեկնածուին ներկայացվող պահանջները
-
Բարձրագույն կրթություն՝ հաշվապահական հաշվառման, ֆինանսների, տնտեսագիտության մասնագիտությամբ։
-
ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված գործող փորձագետ հաշվապահի և աուդիտորի լիցենզիա։
-
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ հաշվապահական հաշվառման, ֆինանսների կամ աուդիտի ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ փորձագետ հաշվապահի և աուդիտորի պաշտոնում։
-
ՀՀ հարկային օրենսգրքի, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի, աշխատանքային, քաղաքացիական և ֆինանսական ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի իմացություն։
-
Հաշվապահական հաշվառման ազգային և միջազգային չափանիշների, ֆինանսական հաշվետվությունների կազմման և ներկայացման կանոնների իմացություն։
-
Հաշվապահական և ֆինանսական ծրագրերի (AS Accountant, 1C կամ համարժեք այլ ծրագրեր), ինչպես նաև Microsoft Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն։
-
Ֆինանսական վերլուծությունների, բյուջետավորման, ֆինանսական պլանավորման և դրամական հոսքերի կառավարման հմտություններ։
-
Կազմակերպչական, ղեկավարողական, վերլուծական և հաղորդակցման հմտություններ։
-
Հայերեն լեզվի գերազանց իմացություն, իրավական և ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն։
-
Հաշվապահական կամ ֆինանսական գործունեության ոլորտում դիտավորությամբ կատարված հանցագործության համար չմարված կամ չհանված դատվածության բացակայություն։
Պաշտոնի հիմնական գործառույթները
-
կազմակերպել և վերահսկել Ընկերության հաշվապահական հաշվառման վարումը,
-
ապահովել ֆինանսական, հարկային և վիճակագրական հաշվետվությունների կազմումն ու ներկայացումը,
-
վերահսկել ակտիվների, պարտավորությունների, եկամուտների և ծախսերի հաշվառման ճշտությունը,
-
մասնակցել ֆինանսական պլանների, բյուջեների և ֆինանսական հաշվետվությունների կազմմանը,
-
Ֆինանսահաշվային բաժնի պետի բացակայության ընթացքում իրականացնել նրա լիազորությունները,
-
ապահովել հաշվապահական ծառայության աշխատակիցների աշխատանքների համակարգումը,
-
համագործակցել վերահսկող, հարկային, աուդիտորական և այլ լիազորված մարմինների հետ,
-
ապահովել ֆինանսատնտեսական գործունեության օրինականության և ֆինանսական կարգապահության պահպանումը։
Աշխատավարձ
Աշխատավարձը սահմանվում է ըստ հաստիքացուցակի։
Աշխատանքի վայրը
ՀՀ ք․Երևան, Կենտրոն վարչական շրջան, Վարդանանց փակուղի 8
Աշխատանքի տեսակը
Լրիվ դրույք։