Արփի լճի ջրամբար
16.04.2025

«Ջրառ» ՓԲԸ-ն կատարել է այց Արփի լճի ջրամբար՝ ծանոթանալու պատվարի վերանորոգման ընթացիկ աշխատանքներին։ Այցի շրջանակում դիտարկվեցին իրականացվող շինարարական աշխատանքները, վերանորոգման տեխնիկական գործընթացները, ինչպես նաև քննարկվեցին նախագծի առաջընթացն ու հետագա քայլերը։
Այցելության ընթացքում շեշտվեց վերանորոգման աշխատանքների կարևորությունը ջրային ռեսուրսների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության և ջրամբարի անվտանգ շահագործման տեսանկյունից։