Ստորին Հրազդանի ջրանցք
17.02.2025

Ս.թ.-ի փետրվարի 13-ի ժամը 21.00-ի մոտակայքում անհայտ ջրօգտագործողներ բացել են Քասախի դոտացիոն ջրանցքի գլխամասային հանգույցի փականները և քանդելով հողապատնեշը մոտ 500 լ/վրկ ջուր են բաց թողել ջրանցք՝ որտեղ կատարվում էին կապիտալ վերանորոգման աշխատանքներ։ Արդյունքում ջուրն իր հետ բերել է մեծ քանակությամբ տիղմ և բերվածքներ՝ վնասելով ջրանցքի հատակին նոր իրականացված մոտ 300 գծմ բետոնային հատվածները և խոռոչների լցափակման զանգվածները:
Նշված երևույթը բերում է լրացուցիչ ծավալային աշխատանքների կատարման: